Պետությունը կատարել է իր պարտավորությունը և կանխարգելել խորհրդարանի անօրեն արգելափակումը. Կախա Կալաձե

Վրաստանում պաշտպանված է խոսքի և արտահայտման ազատությունը, սակայն խորհրդարանի մոտ ընդդիմության գործողությունները դուրս են եկել օրենքի շրջանակներից,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն:

Նրա խոսքով Ռուսթավելիի պողոտայում, ոստիկանական միջոցառումները իրականացվել են հասարակական կարգը պահպանելու նպատակով:

Կախա կալաձեն նշել է, որ պետությունը կատարել է իր պարտավորությունը և կանխարգելել խորհրդարանի անօրեն արգելափակումը:

Ըստ Կալաձեի, ոստիկանությունը ցուցաբերել է բարձր արհեստավարժություն և գործեց որակյալ ձևով, վերականգնելով կարգը և կանոնը:

«Վրաստանը ժողովրդավարական պետություն է, և, իհարկե, օրենքի շրջանակներում պետությունը կապահովի, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու խոսքի և արտահայտման ազատությունը, այնպես էլ սահմանադրությունը և հասարակական կարգն ու կանոնը»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

1tv.ge