Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է տեղի ունենում

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է տեղի ունենում: «Ամոթ» շարժման անդամներն ու քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում խորհրդարանում օրինագծի տապալման կապակցությամբ, որը նախատեսում էր խորհրդարանական ընտրությունների անցկացում 2020 թվականին համամասնական ընտրակարգով: Տապալված քվեարկությունից հետո 8 պատգամավոր լքել է իշխող «Վրացական երազանքի» շարքերը։

Ինչ վերաբերվում է  ուցարարներին «Ամոթ» -ի ներկայացուցիչները կոչ են անում քաղաքացիներին գալ խորհրդարան: Ցուցարարները «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին վանկարկում են «հիռացիր»:

Ցուցարարների պահանջն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը համամասնական ընտրակարգով, որը պետք է անցկացնի անցումային կառավարությունը։