Բաթումիում անցկացվում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Նոյեմբերի 6-7-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումի քաղաքում, «Hilton» հյուրանոցում:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները:

Միջոցառմանը մասնակցում են բարձրպաշտոնյա վրաց և արտասահմանյան քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, մամուլի և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսը բաղկացած 4 փոխներգործուն նստաշրջանից.

  • Սև ծովի անվտանգության հարցերը
  • Վրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացը և անդամակցության հեռանկարները
  • Հիբրիդային վտանգները
  • Վրաստանի ռազմավարական պատրաստակամությունը:

Պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը բացելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Աղբյուր` 1tv.ge