Դողու Փերինչեքը աբխազներին ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով» ռուս-թուրքական ծրագիրը

Ինքնահռչակ Աբխազիայի դեՖակտո էկոնոմիկայի նախարար՝ Ադգուր Արձինբան Թուրքիայում հանդիպել է «Հայրենասիրական կուսակցության» ներկայացուցիչ՝ Դողու Փերինչեքին: «Հայրենասիրական կուսակցությունը» ոչ խորհրդարանային կուսակցություն է, որը առանձնանում է ազգայնական տեսակետներով:

«Էխո Կավկազա»-ի լրագրող՝ Վիտալի Շարիան այս հանդիպման վերաբերյալ գրում է.

«Դողու Փերինչեքը ներկայացրեց «Սև ծով-Միջերկրական ծով ընկերական ծրագիրը»: Տվյալ ծրագիրը ներառում է հետևյալ կետերը.

1. Թուրքիայի Հանրապետությունը կճանաչի Աբխազիայի անկախությունը

2. Ռուսաստանը և Աբխազիան կճանաչեն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապերությունը

3.Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը կճանաչեն Ղրիմը, որպես ռուսական տարածք

4. Ռուսաստանը և Աբխազիան կօգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի վերջ տան Ղարաբաղի «օկուպացիային»։