Դավիթ-Գարեջի վանական համալիրի մոտ Ադրբեջանը անցկացրել է սահմանային հենակետի բացման արարողություն

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը նոր սահմանային հենակետում հանձնարարել է «պաշտպանել ադրբեջանցի ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը» Վրաստանի հետ սահմանի վրա: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Դավիթ-Գարեջի վանական համալիրին։

Ադրբեջանի սահմանապահները նման հանձնարարական են ստացել նոր Քեշիքչի Գալա սահմանակետի վրա, որը ընդգրկում է Դավիթ Գարեջի համալիրը:

Ըստ սահմանապահների, ֆորպոստը հագեցած է «բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք բավարարում են ժամանակակից պահանջները», — գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:

Բացման արարողությանը ներկա էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և Ագստաֆայի շրջանի գործադիր մասնաճյուղի ղեկավար Նիզամեդդին Գուլիևը: Ըստ պաշտոնյաների, նոր հենակետը սահմանի պահպանության հետ միասին կոչված է «պաշտպանել ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգությունը»

Համապատասխան լրատվությունը արդեն իսկ արժանացել է վրացական սոցիալական ցանցերի բացասական ուշադրությանը։ Այս կապակցությամբ ֆեյսբուքում գրառում է կատարել  «Ապագա Վրաստան» կուսակցության ղեկավար Գիորգի Լագիձեն։

«Ես չափազանց վրդովված եմ: Ադրբեջանը բառացիորեն յուրացրել է Դավիթ-Գարեջին, այնտեղ վրացիներին այլևս թույլ չեն տալիս գնալ մեր սրբավայրերը, սա մեր ոչ պրոֆեսիոնալ կառավարության մեղքն է, այս կառավարությունը հրահրում է իր ժողովրդին, երկիրը վաճառողների ձեռքում է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գիորգի Լագիձեն։