Ուխտագնացություն դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննեսի Մատուռ

Սույն թվականի Սոպտեմբերի 17֊ին Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի ու Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի Ախալցխայի շրջանների հեգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը կազմակերպել էր ուխտագնացություն Ղալթախչիի Սուրբ Հովհաննես Մատուռ։

Վաղ առավոտյան շուրջ 36 ուխտավորներ ճանապարհ ընկան դեպի Մատուռ։

Սուրբ Հովհաննեսի Մատուռի հրաշագործությունների և զորոըթյան մասին բոլորը գիտեն։ Այն գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան կատարին 2197մետր բարձրության վրա։

Կառուցվել է տեղի գյուղացիների ջանկերով 1958թ այն վայրում որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը։

Մատուռը շրջապատված է 320 և ավելի խաչքարերով որոնք նվիրաբերել են ուխտավորներն ի շնորհակալություն իրենց ուխտի կատարման։Խաչքարերն օրեց֊օր ավելանում են։

Մատուռ հասնելու համար ուխտավորներն հաղթահարում եմ շուրջ 3.4կմ բարդություններով լի ոտքի ճանապարհ որ տևում է մոտ 1֊1.5 ժամ։

Դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննես Մատուռ

Gepostet von Ախալցխայի Հոգեվոր Տեսչություն am Dienstag, 17. September 2019