«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

Սիրելի հավատացյալ հայորդիներ․
Բարձյալն Աստծո կամոք Սույն թվականի Սեպտեմբերի 8-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և «Մարտին Սթար» ընկերության բարերարությամբ, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով ուղևորվեց դեպի Արցախ։

Համույթը ծրագրում է հնգօրյա պտույտ կատարել Արցախում և հանդես գալ կատարումներով։

Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը նշեց, որ այս ուխտագնացության նպատակն է համերգային ծրագրերով ուրախացնեն և ոգևորեն արցախցիներին և ինչպես նաև համույթի անդամներն իրենց հերթին անմոռանալի օրեր անցկացնեն Արցախում, քաջալերվեն ու զորանան` տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը: