Ախալցխայում քննարկվեց քաղաքապետարանի բաց ռազմավարության ծրագիրը

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Ախալցխայի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում անցկացվեց հանդիպում  «Բաց տվյալների ռազմավարություն եւ աշխատանքային ծրագրերի մշակման» թեմայով։

Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներ։ Կազմակերպիչները մասնակիցների հետ միասին խոսեցին քաղաքում առկա մարտահրավերների մասին։ Նրանք նաեւ քննարկեցին  Ախալցխայի քաղաքապետարանի ծրագրերն ու առաջադրանքները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Ախալցխայի քաղաքապետարանի 2019-2022 թվականների բաց տվյալների ռազմավարությունը և 2019-20 թվականների գործողությունների ծրագիրը և լսել կարծիքներ և մեկնաբանություններ այդ փաստաթղթերի վերաբերյալ տեղական կազմակերպություններից:

Հանդիպումը անցկացվեց տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) կողմից Ախալցխայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, Վրաստանում USAID-ի Ժողովրդավարական ղեկավարման նախաձեռնության (USAID GGI)  աջակցությամբ։