Նախարարի տեղակա Լիա Գիգաուրին հանդիպեց Նինոծմինդայի շրջանի գյուղերի՝ Փոկայի, Վլադիմերովկայի եւ Տամբովկայի բնակչության հետ

Հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին այցելեց Նինոծմինդայի շրջանի Փոկա, Վլադիմերովկա եւ Տամբովկա գյուղերը եւ հանդիպեց տեղի բնակչությանը։

Հանդիպումներին ներկա էին նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ՝ Հենզել Մկոյանը, Կախաբեռ Օքրիաշվիլին, Սիմոն Նոզաձեն եւ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը եւ նրանք զրուցեցին շրջանում առկա մարտահրավերների եւ տեղի բնակչությանը հուզող հարցերի շուրջ։

Ըստ պետ․  նախարարի տեղակալի՝ կարեւոր է միշտ կազմակերպել հանդիպումների տեղի բնակրության հետ, որպեսզի նրանցից իմանալ տեղի խնդիրների մասին։

Ինչպես նշեց Լիա Գիգաուրին՝ բնակչությանը հուզող խնդիրների մեծ մասը ենթակառուցվածքների վերաբերվող էր։ Նա նշվեց նաեւ դպրոցների վերանորոգման խնդիրը։  Այս մասին տեղեկանում ենք interpressnews.ge կայքից։