Մի խումբ ախալքալաքցիներ Արարատ լեռան գագաթին ծածանել են Հայաստանի ու Վրաստանի դրոշները

Օգոստոսի 1-ից 3-ը մի խումբ ախալքալաքցիներ եւ երկու մասնակից Հայաստանից բարձրացել են բիբլիական Արարատ լեռան գագաթին եւ այնտեղ պարզել հայկական եւ վրացական դրոշները։

«Մեր ուխտագնացությունը դեպի Արարատ լեռը նվիրեցինք հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակին։ Դեպի սրբազան լեռան գագաթին հասնելը տեւեց երեք օր։ Հասնելով լեռան գագաթին մեր խումբը այնտեղ պարզեց Հայաստանի եւ Վրաստանի դրոշները, ինչը մեզանից առաջ ոչ-ոգ միասին չէր պարզել։ Դա վկայությունն է այն բանի, որ հայ-վրացական եղբայրական կապերը միշտ պետք է ամուր պահել ու էլ ավելի ամրացնել»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը ու ավելացնում, որ նրանք ուխտագնացության շրջանակում եղել են նաեւ Անի քաղաքում եւ Բայազետի բերդում։