Սննդի անվտանգության թեմայով հանդիպում Ախալցխայում

Այսօր՝ օգոստոսի 2-ին,Ախալցխայի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում Ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը անցկացրեց տեղեկատվական հանդիպում սննդի անվտանգության մասին։

Հանդիպմանը ներկա էին հանրային, մասնավոր եւ ոչկառավարական հատվածի ներկայացուցիչները։ Հանդիպման առաջին փուլում Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները ներկա գտնվողներին ներկայացրին իրենց գործունեության ծավալը, իսկ այնուհետեւ պատասխանեցին ներկա գտնվողների հարցերին։

Հանդիպման նպատակն էր ավելի շատ մարդկանց տեղեկացնել սննդի պետական հսկողության մեխանիզմների մասին եւ պատասխանել մարդկանց հուզող հարցերին։

Ինչպես անում են կազմակերպիչները, նման հանդիպումներ անցկացվելու են  նաեւ Վրաստանի այլ քաղաքներում։