Ախալցխայի մի շարք փողոցներում ակտիվ իրականացվում են մայթերի վերանորոգման աշխատանքներ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ քաղաքային խորհրդի նախագահ Գելա Նոզաձեն այսօր այցելեցին Ախալցխայի Կեցխովելի եւ Ռուստավելի փողոցներ ծանոթանալու համար այնտեղ իրականացվող մայթերի վերականգնման աշխատանքներին:

Այս փուլում ընթանում է Կեցխովելի եւ Ռուստավելի փողոցներին մայթերի վերականգնումը: