Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է առողջապահության նախարար

Էկատերինե Տիկարաձեն Վրաստանի վարչապետի հրամանով նշանակվել է Վրաստանի բռնազավթվա տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար։

Իր նշանակման մասին այսօր  հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Տիկարաձեն  տվյալ պաշտոնում փոխարինելու է Դավիթ Սերգիենկոյին։