Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցիում հնչեց վերջին զանգը

Մայիսի 25-ին Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում հնչեց վերջին զանգը։ Այսօր դպրոցի երեք դասարանների թվով 58 շրջանավարտների վերջին անգամ բեմ բարձրացան եւ իրենց հրաժեշտը տվեցին ուսուցիչներին։

Վերջին զանգի միջոցառումը դիտելու էին հավաքվել ավարտական երիտասարդների հարյուրավոր հարազատները, մտերիմներ ու պարզապես համաքաղաքացիներ։

Երիտասարդներին իր ողջույնի խոսքը ասելու էր եկել նաեւ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը, ով թվով 6 ոսկե մեդալ ստացողներին իր անձնական միջոցներից ամենն մեկին նվիրաբերեց 200 լարի գումար։ Հայր Հակոբի խոսքերով ինքը հույս ունի, որ նրա այս նախաձեռնությանը հաջորդ տարի կմիանան այլ բարերարներ եւ ոսկե մեդալ ստացած աշակերտների նվիրաբերվող գումարը ավելի շատ կլինի։