Եվրատեսիլ»-ը հիանալի հարթակ է ցույց տալու համար մեր միասնությունն ու այդ միասնությունից բխող հաղթանակը

Հարգելի՛ հայրենակից, Հայաստանն այս տարի արդեն տասներեքերորդ անգամ մասնակցում է եվրոպական ամենահեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Արդեն 10-ը տարուց ավելի է եվրոպական ամենաբարձր հարթակից պատվով հնչում է Հայաստանի անունը:

Այս բոլոր տարիների ընթացքում համախմբված կերպով մշտապես մեր կողքին են եղել մեր սփյուռքահայ հայրենակիցները: Մենք մշտապես զգացել ենք Սփյուռքի անգնահատելի աջակցությունը` ամենատարբեր մակարդակներով: Հենց այդ աջակցության շնորհիվ ենք մենք կարողացել պատվով ներկայանալ հեղինակավոր այդ մրցույթում և զբաղեցնել բարձր հորիզոնականներ: Այս տարի ևս մենք ակնկալում ենք Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը:
​ «Եվրատեսիլ»-ը հիանալի հարթակ է ցույց տալու համար մեր միասնությունն ու այդ միասնությունից բխող հաղթանակը: Այս տարի մենք ունենք բարձր հորիզոնականներ գրավելու, ինչու չէ նաեւ հաղթանակի լուրջ շանսեր, և Ձեր աջակցությամբ վստահ ենք, որ հաղթանակի մեր հնարավորություններն կհարյուրապատկվեն և կդառնան ավելի հաստատուն: Սրբուհի Սարգսյանի կենսաագրությանը ծանոթանալու համար սեղմել այստեղ: