Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում

Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում։ Ախալքալաքի բերդի տարածքում, Ջավախքի հանրային զարգացման ասոցացիան, կազմակերպել էր պարի բաց դաս-միջոցառում, որին Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի պարային խմբերի հետ միասին, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, մասնակցեց նաև առաջնորդական փոխանորդության Զարթոնք խումբը։ Բաց դասին ներկա էին Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բազմաթիվ պարասերներ։ Դասին միացան նաև Արժանապատիվ Տեր Հայրն ու իշխանությունների ներկայացուցիչները և երեխաների հետ միասին սովորեցին ազգագրական պարեր։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան