Տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»

Այսօր, քաղաք Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվեց տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»։

Շրջանի բնակիչներին, ոչ  կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցի եւ հետաքրքրված խմբերի ներկայացուցիչներին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ աջակից կազմակերպությունների, USAID-ի քաղաքավարական ղեկավարության  նախաձեռնության (GGI) տնօրեն Լեւան Սամադաշվիլին մանրամասն տեղեկությունների հայտնեցին նախագծի մասին։

Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն եւ անցյալ տարվա հաղթած նախաձեռնության հեղինակ Թամար Կապանաձեն զրուցեցին նշված նախագծում բնակչության ներգրավվածության կարեւորության մասին։

Տեղական բյուջեի պլանավորման գործընթացում բնակչության ներգրավվմած լինելու նպատակով  Ախալցխայի քաղաքապետարանը դիմել է էլեկտրական մեխանիզմի, որը իրենից ներկայացնում է նախագծային կարծիքների ներկայացման եւ դրանք քվեարկելու համակարգ։

Հանդիպմանը նաեւ նշվեց, որ նախագծի իրականացման  ժամանակ ներկայացված մյուս առաջարկները կօգտագործվի շրջանի զարգացման 3 տարվա աշխատանքային ծրագրում եւ համապատասխանաբար դրանք էլ կիրականացվեն։