Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Այսօր Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախքի շրջան։ Նահանգպետարանի շենքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետին, շրջանի պատգամավորներին եւ քաղաքապետերին:

Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը ավարտելով Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող մասնավոր ձեռնարկատիրական ընկերություններ և հանդիպել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:

Վաղը՝ապրիլի 14-ին նախագահը այցելելու է Ախալքալաք։