Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն #Սադոյան’ը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։

Այնուհետև, ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես անդրադարձավ Սումգայիթյան ոճրագործության միջազգային դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատմականորեն ապացուցված փաստ է, որ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ, ինչպես դա եղավ Սումգայիթից հետո Բաքվում, Կիրովաբադում (Գանձակ), Մարաղայում և այլ վայրերում։

Ռուբեն Սադոյանը հավելեց, որ Սումգայիթյան ոճրագործությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անկախ Արցախը ոչ մի պարագայում և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Վրաստանում ՀՀ դեսպանատուն