Տոնական մթնոլորտում Ախալցխայում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը (ֆոտոռեպորտաժ)

Ախալցխայում դեկտեմբերի 25-ի երեկոյան տոնական մթնոլորտում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը մեկնարկեց ժամը 19:00-ին: Ախալցխայի կենտրոնական այգում քաղաքի գլխավոր տոնածառի մոտ փոքրիկների համար տեղի ունեցավ համերգային ծրագիր, որը ավարտվեց հրավառությամբ:

Այս տարի Ախալցխայի քաղաքապետարանը բավականին մեծ միջոցներ է ներդրել քաղաքի ամանորյա լուսավորության համար, ինչը գեղեցիկ տոնական մթնոլորտ է ստեղծել քաղաքի տարբեր փողոցներում: