Փոկա գյուղի բնակիչները այրել են սպանության մեջ կասկածյալի տունը (տեսանյութ)

Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի բնակչները այրել են սպանության մեջ կասկածյալի երկու տուն եւ չորս ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Noe.ge կայքը:

Երբ սպանվածի մարմինը Նինոծմինդայի դիահերձարանից տեղափոխվել է տուն դրանից հետո գյուղում սկսվել են անկարգությունները: Երիտասարդները, ըստ երեւույթին եւ սպանվածի հարազատները ու բարեկամները սկսել են պատասխան վրեժի գործողություններ: Նրանք այրել են երկու տուն եւ չորս ավտոմեքենա, ինչից  հետո ուզում էին այրել կասկածյալի եղբոր Գ.Մ.-ի ֆերման, սակայն դրանք խոչընդոտեցին  իրավապահները:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 15: 00-ի սահմաններում Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում հրազենից սպանվել է 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Սպանությունը տեղի է ունեցել Հասարակական կենտրոնի շինության մոտ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օպերատիվ կերպով ձերբակալել է 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, որը մեղադրվում է Խ.Տ.-ին հրազենով սպանելու մեջ: