Ախալցխայի N1 հանրային դպրոցում անցկացվեց ՄԱԿ-ի իմիտացված մոդելավորում

Կրթության նախարարության դպրոցական ակտիվությունների  աջակցության նախագծի շրջանակներում ֆինանսավորվել է «Գրքերի ընկեր» նախագիծը, հիմնվել է ընթերցողների խմբակ:

N1 հանրային դպրոցի աշակերտները նշված նախագծի շրջանակներում  ընթերցեցին Ռ.Ջ Պալացիոյի  «Հրաշք» գիրքը, որը պատմում է սահմանափակ կարողությունների տեր տղայի մասին եւ այն առօրյա կյանքի խնդիրների, որոնց բախվում է նա, նրա ընտանիքի անդամները եւ ընկերները:

Ինչպես նշեց քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նինո Նադիրաձեն՝ նշված նախագիծը ներառում էր 20 դաս, որի շրջանակներում ընթերցվեց գիրքը, զուգահեռներ անցկացվեց իրականության հետ, քննարկվեց խնդիրների լուծման ուղիները, նկարվեցին կոմիքսներ,  կազմակերպվեցին տարբեր ակտիվություններ աշակերտների եւ  սահմանափակ կարողությունների տեր երեխաների հետ: Այս նախագծի շրջանակներում անցկացվեց նաեւ իմիտացված ՄԱԿ-ի  մոդելավորում, որին 18 երկրի  պատվիրակների դերը ներկայացնում էին աշակերտները: Նախագծի շրջանակներում ձեռք բերվեց Ռ.Ջ Պլացիոյի գիրքը, որը կփոխանցվի դպրոցի գրադարանին: «Մեր նպատակն է փոխել աշակերտների վերաբերմունքը սահմանափակ կարողությունների տեր աշակերտների նկատմամբ»,- ասաց Նինո Նադիրաձեն:

Դեկտեմբեր 3-ը սահմանափակ կարողությունների տեր անձանց միջազգային օրն է: Այս օրվան նվիրված միջոցառմանը աշակերտները քննարկեցին սահմանափակ կարողությունների տեր անձանց խնդիրները եւ լսարանին ներկայացրին  այդ խնդիրների լուծման ուղիները գտնելու իրենց տեսակետները: