Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին շրջանի տեղական երգի ու պարի համույթները: Միջոցառման ընթացքում  Զուրաբ Ժվանիայի անվան պետական լեզվի ուսուցման  հաջողակ շրջանավարտներին փոխանցվեցին  վկայագրեր:

Ռաբաթի բերդի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Քեթեւան Ցիխելաշվիլին,  նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին, Ախալցխայի շրջանի քաղաքապետ Զազա Մելիքիձեն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումը  կազմակերպվել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարության  կողմից: