Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ  դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ կրկին փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Դեսպանատունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։