Ասֆալտապատվում են դեպի Տատանիս, Սվիր եւ Բոգի գյուղեր տանող ավտոճանապարհները

Ասֆալտապատվում են դեպի Տատանիս, Սվիր եւ Բոգի գյուղեր տանող ավտոճանապարհները: Ծրագրի ավարտից հետո երեք գյուղերը կունենան ասֆալտապատ ճանապարհներ, որոնց միջոցով գյուղերը կկապվեն քաղաքի ճանապարհների հետ:

Ճանապարհի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են Շրջանների զարգացման հիմնադրամի կողմից, որը իր ենթակառուցվածքային ծրագրերը իրականացնում է շրջաններում: