Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի (SNMCMG2) մշտական երկրորդ հակաականային միավորումը, որի կազմում է «FGS RHEIN» (Գերմանիա) ֆլագմանական նավը, նավեր.  «TCG ERDEMLI»-ը (Թուրքիայի Հանրապետություն), «BRG STIBAR»-ը (Բուլղարիա), «ROS DIMITRIE NICOLESCUE»-ը (Ռումինիա) և „SPS TURIA” (Իսպանիա).: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը գլխավորում է երկրորդ դասակարգման կապիտան Ֆրանկ Մագինսկը:

ՆԱՏՕ-ի (SNMCMG2) մշտական երկրորդ հակաականային միավորման նավերը Բաթումի նավահանգստում են մնալու մինչև նոյեմբերի 5-ը, նրանք ներքին գործերի նախարարության ափային պաշտպանության դեպարտամենտի հետ միասին մասնակցելու են տարբեր զորավարժությունների:

ՆԱՏՕ-ի (SNMCMG2) մշտական երկրորդ հակաականային միավորումն արդեն հինգերորդ անգամ է Վրաստանում: