Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Հոկտեմբերի 31-ին Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում  անցկացվեց սիրողական ֆուտբոլի շրջանային խաղերի որոշիչ հանդիպումը:  Խաղին մասնակցում էին Ախալցխայի «Մեսխեթի» եւ Ախալքալաքի «Արարատ» թիմերը:  Լարված խաղը ավարտվեց 5:1  հաշվով , «Մեսխեթի» թիմի հաղթանակով: Հաղթած թիմը մասնակցելու է զոնային խաղերին:

Ախալցխայի քաղաքապետարանը շնորհավորեց «Մեսխեթի» թիմին  հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացավ հաջողություններ: